Ադրբեջանը 36%-ով նվազեցրել է ռազմական ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) նոր տվյալների համաձայն՝ 2016թ. նավթ արտահանող երկրները, այդ թվում Ադրբեջանը, գրանցել են ռազմական ծախսերի զգալի կրճատում:

«2016թ. ռազմական ծախսերի ամենամեծ կրճատումը գրանցվել է Վենեսուելայում (-56%), Հարավային Սուդանում (-54%) և Ադրբեջանում (-36%)»,-ասվում է SIPRI-ի զեկույցում:

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2016թ. համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 0,4%-ով: Զգալի աճ է գրանցվել Եվրոպայում, որը կապված է «եվրոպական երկրների անվտանգության աճող սպառնալիքի» հետ:




Լրահոս