Հայաստանի առաջնություն՝ հինգ թիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին փուլը:

Երեկ ՖԻՄԱ-«Գյումրի» եւ ՀԱՊՀ- ՃՇՀԱՀ եզրափակիչ խաղերում գրանցվեց նույն՝ 3:0 հաշիվը:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. «Արցախ»՝ 11 միավոր, ՖԻՄԱ՝ 10, ՀԱՊՀ՝ 5, ՃՇՀԱՀ՝ 3, «Գյումրի»՝ 1 միավոր:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հանրապետության առաջնության երկրորդ փուլը կկայանա նոյեմբերին, որում հաշվի կառնվեն առաջինում վաստակած միավորները:

Լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի




Լրահոս