
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ պատճառ է նշել, թե ինչու է անհրաժեշտ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նրա խոսքով՝ դա թույլ կտա կանգնեցնել ԱՄՆ թմրանյութերի հոսքը:
«Պատը կարևոր գործիք է մեր երկիր թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար, որը թունավորում է երիտասարդներին»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Թրամփն իր ելույթներու բազմիցս նշել է, որ պատն անհրաժեշտ է ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար:
Ավելի վաղ երկրի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է պատկի կառուցումը, քանի որ դա ցանկանում են Միացյալ Նահանգների քաղաքացիները: