«Սասնա ծռեր» խմբավորմանը սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը և Սոչիի ավիաաղետի ժամանակ զոհված բժիշկ Լիզան, եղել են «Ավրորա» մրցանակի եզրափակիչ անցածների ցանկում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ Արթուր Սարգսյանը չի եղել «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակչում հայտնվածների ցանկում։
«Դժբախտաբար, մահացած մարդիկ չեն կարող լինել «Ավրորա»-ի մրցանակակիրներ»,- նշել է Վարդանյանը: