Ծնվել է 1940 թ-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում, ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվեցին երբ նա ընդամնեը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին։
Կարիերա
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է: