Որոշումը կայացված է. Արտաշատի ընտրությունների հետքերով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին: ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի.

gagik carukyan

«Հետո էլ` Ծառուկյանը մինչեւ էս պահն իրեն սխալ չի պահել»: Այնուհանդերձ, ՀՀԿ կազմակերպչական շրջանակները պնդում են, որ անպայման թեկնածու են ունենալու․ «ԱԺ մանդատները բաշխենք, անունը կհրապարակենք»: Եվ պատմեցին, որ Սերժ Սարգսյանը, ընտրությունների վերջին օրն Արարատում փակ հանդիպման ժամանակ համայնքապետերի ներկայությամբ ասել է. «Ուզում եմ իմանաք, որ մայր գետից պոկված վտակներն այլեւս չեն կարող միանալ իրենց ակունքներին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս