«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը:
Ընդդիմադիր ուժը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել ընտրությունները։ Նման պահանջով դիմում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, սակայն ապրիլի 9-ին այն մերժվեց։ Այս պահին ընթանում է առաջին դատական նիստը:
Նիստին կարող եք հետևել ArmLur.am-ի ուղիղ միացմամբ:
11:30. Այս պահին դատարանում ընդմիջում է: