Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան դժգոհ է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան ակնկալում է, որպեսզի ԱՄՆ-ի նոր վարչակազմը հաշվի կառնի «օսմանյան թուրքերի և հայերի տառապանքները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»:

Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական անգամ քարոզչության մեջ մեղադրել է ԱՄՆ-ում «հայկական որոշ շրջանակներին», որը Թրամփի հայտարարության մեջ «ապատեղեկատվության և կեղծ պնդումների» պատճառ է դարձել: Պաշտոնական Անկարան կոչ է արել ԱՄՆ-ի վարչակազմին «միակողմանի դիրքորոշում» չզբաղեցնել և հաշվի առնել «բոլոր կողմերի տառապանքները»:




Լրահոս