Թուրքիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ հարված են հասցրել դաշնակիցների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիա-իրաքյան սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածի արդյունքում «Փեշմերգա»-ի 5 զինյալ է զոհվել, որը Անկարայի դաշնակիցն է, փոխանցում է Reuters-ը:

Թուրքիան պլանավորում էր հարված հասցնել Քրդստանի Աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական ավիացիան ռումբ է նետել Սինջար լեռան մոտակայքում: Անկարայի տեղեկություններով՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը այդ շրջանից Թուրքիա զենք, պայթուցիկ և ռազմամթերք է մատակարարել:

Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը 1984թ.-ից զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արևելքի շրջաններին անկախություն տրամադրելու համար: Այդ շրջանից սկսած մարտական գործողությունների արդյունքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել:




Լրահոս