Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը դուրս են եկել ծով՝ մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումների շրջանակներում՝ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը անսպասելի ստուգման շրջանակներում դուրս են եկել բազավորման կետից և անցել ուսումնամարտական խնդիրների իրականացմանը»,-ասել է ՀՌՕ մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:
Զորավարժությունների մասնակցում են «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ», «Աստրախան» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը, հիմնական և ռեյդային սակրավորները, «Պ-351» «Գրաչոնոկ» հակադիվերսոին կատերները, ինչպես նաև հիդրոգրաֆիական ծառայության և օժանդակ նավատորմի նավերը: