Մայիսի 1-5-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ թուրք զինծառայողներն արդեն արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում են:
Այս մասով ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:
-Պարո՛ն Խանումյան, երկու պետությունների համատեղ զորավարժություններն են անցկացնում արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում: Սա ի՞նչ է նշանակում մեզ համար:
-Կարծում եմ երկու պետությունների Պաշտպանության նախարարություների միջև կնքված պայմանագրի շրջանակներում, համատեղ զորավարժություններ են անցկացնում: Դրա մեջ ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում: Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում, այդ թվում` դիվերսիոն խմբերի պատրաստման գործում, և ապրիլյան էսկալացիան նրանց միջոցով տեղի ունեցավ:
-2016թ. ապրիլյան քառօրյա պատերազից օրեր առաջ՝ մարտի 7-25-ը Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ էին անում: Հնարավո՞ր է նորից նույն սադրիչ ծրագիրն են փորձում իրականացնել:
-Երբեք որևէ էսկալացիա բացառված չէ: Կարծում եմ, որ այսօր մեր պաշտապանության բանակն ավելի է պատրաստված, քան մի տարի առաջ էր: Կարծում եմ, որ դիվերսիոն ներթափանցումների հնարավորություններն էականորեն կրճատվել են, ինչպես նաև ուղեկցվել է հակաօդային պաշտպանության միջոցները:
-Պարո՛ն Խանումյան, զորավարժությունների մեջ ներգրավված են ահռելի քանակության զրահատեխնիկա` ժամանակակից պաշտպանական համակարգով: Արդյոք սա անհանգսությա՞ն տեղիք չի տալիս:
-Տեղյակ չեմ, թե ինչ կազմով ինչ տիպի զորվարժություններ են անում: Այն ինչը, որ Դուք թվարկեցիք սովորական սպառազինություններ են, որոնց մասնակցությամբ ամեն օր էլ զորավարժություն է անցկացվում:
Լիդա Եղիազարյան