Մարին Լը Պենը լքում է «Ազգային ճակատի»-ի ղեկավարի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ լքում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, քանի որ նա «բարձր է կուսակցական շահերից», փոխանցում է La Figaro-ն:

Նա նշել է, որ Ֆրանսիայի քաղաքական համակարգը մշտապես ձգտում է կուսակցությունը պատկերել ծաղրական տեսքով: Թվիթերի իր էջում Մարին Լը Պենը գրել է, որ լքում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, որպեսզի կենտրոնանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

«Մենք նրանք ենք, ովքեր բոլորից լավ կարող են պաշտպանել ժողովրդավարությունը: Ես միջոցներ չեմ ձեռնարկի՝ չստանալով ժողովրդի համաձայնությունը: Եվ այդ միջոցներն ուղղված չեն լինի ժողովրդի դեմ: Ես միակն եմ , ով կարող է ապահովել ֆրանսիացիների պաշտպանությունը»,-ասել է Լը Պենը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնն (նրա օգտին քվեարկել է ֆրանսիացիների 24%-ը) ու Մարին Լը Պենը (21,30%):




Լրահոս