ԱՄՆ-ն 77.3 տոկոսով կկրճատի Հայաստանի ֆինանսական օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Foreign Policy ամսագիրը ԱՄՆ Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել՝ բաղկացած 15 էջից:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն զգալիորեն կկրճատի մի շարք պետություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է կրճատումներ անել 2018թ. ֆինանսական տարում:

Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատվելու է  77.3 տոկոսով: Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 միլիոն դոլարով: 100 տոկոսով կրճատվելու է նաև Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 41.%-ով:




Լրահոս