Սահմանադրական դատարանում այսօր սկսվել է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա գործի լսումը: Նախքան գործի քննությանն անցնելը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ արգելվում է դատարանում քաղաքական որևէ ելույթ:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընտրություններն ամեն անգամ կեղծվում են և ամեն անգամ ընդդիմությունը դիմում է ՍԴ: «Սդ-ն գտնում է, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, կամ էլ մտացածին պատճառներով չեն քննվել փաստերը», – նշեց նա:
Այս հայտարարություններից հետո Հարությունյանը ընդհատեց Զուրաբյանին և նշեց. «Սա պառլամենտի նիստը չի, որ Դուք քաղաքական ելույթ ունենաք և գնահատական տաք ՍԴ-ին, որ մտացածին պատճառներով է որոշում կայացնում»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: