ՌԴ ԱԳՆ տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների համար մեկնաբանելով Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի (Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի) գործի շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ նա անտեսել է ռազմական և կոնֆլիկտայի գոտիներ այցելելու՝ ՌԴ ԱԳՆ-ի խորհուրդները:
«Այնուամեայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն պաշտպանում է բոլոր ռուսաստանցիների շահերը ՝ անկախ նրանց ազգությունից»,-ասել է Կոժինը:
Կոժինը ադրբեջանական ԶԼՄ-ներին կոչ է արել դադարեցնել Ասկերովի գործի շուրջ քարոզչական աղմուկը, քանի որ դա խանգարում է ՌԴ ԱԳՆ-ի՝ ՌԴ քաղաքացու շահերը պաշտպանելու ջանքերին:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 10-14-ը Քարվաճառի շրջանում 3 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբ լիկվիդացվեց: Նրանցից երկուսին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ձերբակալեցին, իսկ Հասան Հասանովը՝ սպանվեց: