Հրաչյա Հարությունայի` Հայաստան տեղափոխման հարցը լուծված է. ով է միջնորդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ դեռ 2013թ. Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանոով 18 մարդու կյանք խլած եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրաչյա Հարությունյայի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին հրավիրվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Մեր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման նպատակը Հրաչյայի հարազատներին հենց այդ լուրի մասին տեղեկացնելն է եղել:
ՀՀ ԱՆ-ն դեռ 2014թ. դեկտեմբերի 24-ին էր այս հարցով դիմել ՌԴ արդարադատության նախարարությանը, սակայն մինչ օրս Հրաչյային Հայաստան փոխանցելու հարցում էական տեղաշարժ չէր նկատվում:

Պատճառը, արդարադատության նախարարության հավաստիացմամբ, զոհվածների հարազատների՝ Հրաչյայի դեմ ներկայացված քաղհայցերն էին, որոնցով նրանք ֆինանսական փոխհատուցում էին պահանջում Հրաչյայից:

Այժմ այս հարցը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ եւ արդարադատության նախարարի հետեւողականության արդյունքում լուծվել է, որովհետեւ միայն ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո էր հնարավոր լուծել Հրաչյային Հայաստան տեղափոխելու հարցը:




Լրահոս