Օբաման Ուոլ սթրիթում ելույթի համար 400 հազար դոլար է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնվել է ելույթ ունենալ Ուոլ սթրիթի համաժողովին 400 հազար դոլարի չափով հոնորարով, փոխանցում է Fox-ը:

Fox-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Օբաման այս տարվա սեպտեմբերին Cantor Fitzgerald LP առողջապահության համաժողովի գլխավոր զեկուցողներից մեկը կլինի:

Հաղորդվում է, որ նախկին նախագահի ելույթի հոնորարը մոտ 2 անգամ մեծ է, քան նման միջոցառման համար նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հոնորարը:

Օրինակ, Բիլ Քլինթոնի հոնորարները ելույթների համար Սպիտակ տնից հեռանալուց հետո գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ Ջորջ Բուշ-կրտսերինը՝ 175 հազար դոլար:




Լրահոս