
«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն իր ծնդդյան օրը՝ ապրիլի 24-ին, բնակարաններ է նվիրել 1988թ. երկրաշարժից հետո դեռևս տնակներում ապրող գյումրեցի 8 ընտանիքի:
Սամվել Կարապետյանի դուստրը ներկայումս զբաղվում է ընտանեկան բիզնեսով և համարվում է «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցի ղեկավարը:
«Այսօր բոլոր երազանքներն իրականություն են դառնում՝ շնորհիվ Տաթևիկի կողմից այս գեղեցիկ մարդկային ժեստի: Նրա շնորհիվ գյումրեցի 8 ընտանիք վերջապես կարողացավ մոռանալ տնակներում սարսափելի կյանքը, տասնյակ մարդիկ նոր կյանք են սկսում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Թերեզա Մխիթարյանը, ով Գյումրիի բնակիչների համար բարեգործական ակցիաների կազմակերպիչն է: Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նոր բնակարանների լուսանկարները: