ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այժմ դատարանն անցել է մտքերի փոխանակությանը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայցվոր կողմի հայտարարությունների վերաբերյալ փաստեր էր պահանջում, սակայն փաստաբան Տիգրան Եգորյանից պատասխաններ ստանալուց հետո նշում էր, թե դրանք իրեն չեն բավարարել:
«Եթե կարող եք դրանք հերքել, ասեք»,- հայտարարեց Եգորյանը: Նա հավելեց, որ որոշ հարցերում իմաստ չի տեսնում: «Խնդրում եմ հարցեր տալ, որոնց պատասխանների անհրաժեշտությունը կա»,- նշեց Եգորյանը։
«Ինձ զարմացնում է, որ ինձ հարցեր են տալիս, որոնց պատասխանները հայտնի են բոլորին։ Ցանկանում եմ հասկանալ՝ դրանք ինչո՞վ կօգնեն պարզաբանումներին»,-հավելեց նա:
Իր կարծիքն է հայտնել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Պարոն Մուկուչյանը հարցերի տեսքով իր կարծիքն է հնչեցնում։ Նա մի ամբողջ հատված ներկայացրեց, որը կարող էր ներկայացնել իր ելույթի ընթացքում։ Դա անթույլատրելի է»։