Մերկելը ստիպված է եղել 11 անգամ բացատրել Թրամփին ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միայն 11 անգամից է կարողացել բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային համաձայնագրի էությունը, գրում է The Independent-ը՝ հղում անելով Մերկելի շրջապատի աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը չի հասկացել, թե ինչպես են աշխատում Եվրամիության տնտեսական համակարգերը: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ նախագահը 10 անգամ հարցրել է Մերկելի, թե արդյոք Նահանգները կարող են առևտրի շուրջ համաձայնագիր կնքել Գերմանիայի հետ:

«Մերկելը պատասխանում էր. «Միայն Գերմանիայի հետ համաձայնագիր կնքել չի ստացվի, Դուք պետք է համաձայնագիր կնքեք ԵՄ-ի հետ»: Միայն 11-րդ անգամից Թրամփը վերջապես հասկացավ և ասաց. «Օ՛, այդ դեպքում մենք համաձայնագիր կկնքենք Եվրոպայի հետ»»,-ասել է աղբյուրը:

Մերկելի և Թրամփի առաջին հանդիպումը կայացել է Վաշինգտոնում մարտի 17-ին:




Լրահոս