ՖՈՏՈ. Charlie Hebdo-ն հրապարակել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնի և նրա կնոջ ծաղրանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտի ծաղրանկարն է հրապարակել:

Մակրոնի կինը եղել է նրա ֆրանսերենի ուսուցչուհին, մեծ է նրանից 24 տարով: Զույգը երեխաների չունի, սակայն Մակրոնը առաջին ամուսնությունից 3 երեխայի է որդեգրել:

Ծաղրանկարի վերևում գրված է. «Մակրոն՝ ֆավորիտ», «Անձրև՝ աջակցության ձայներից»:

Ծաղրանկարում Մակրոնի կինն ասում է. «Հագիր քո K-Way-ը (ջրակայուն բաճկոնը), իմ փիսիկ»:

Նշենք, որ Մակրոնը ձայների մեծամասնությամբ անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:




Լրահոս