«Առանց մատի, առանց մատի». Լևոն Զուրաբյանն ու Տիգրան Մուկուչյանը վիճեցին ՍԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դատարանն ավարտեց մտքերի փոխանակությանը։

Ի պատասխան Լևոն Զուրաբյանի դիտարկման, որ տեսախցիկներն անջատվել են ժամը 7-ից մինչև 1-ը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրության մասնակից ուժերի գրասենյակներն ունեցել են մուտք տեսաձայնագրություններին։

«Առանց մատի, առանց մատի»,- հայտարարեց Մուկուչյանը` ի նշան Զուրաբյանի նկատողության: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կոչերին` չպիտակավորել միմյանց, Զուրաբյանն արձագանքեց. «Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ նկատողություն անի»։

Վաղը Մուկուչյան կներկայցնի ԿԸՀ դիրքորոշումը։




Լրահոս