Մեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ ՊՆ մայորի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում այսօր՝ ապրիլի 26-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։

Ըստ shamshyan. com-ի՝ մահացածը Երեւան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետեւանքով։ Արմեն Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։ Նա աշխատանքի գնալիս նշված հատվածից վերցնում էր իր գործընկերոջը եւ միասին մեկնում աշխատանքի։




Լրահոս