Սախալինում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների են ձերբակալել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերատիվ ծառայության աշխատակիցների տեղեկություններով՝ ձերբակալվածները պլանավորում էին ահաբեկչական գործողություն իրականացնել մարդաշատ վայրում: Ձերբակալվածներից մեկը ռուսաստանցի է, մյուսը՝ Կենտրոնական Ասիայի հանրապետության քաղաքացի:
Նրանց բնակարանների խուզարկման ժամանակ ինքնաշեն ռումբ, քարոզչական նյութեր և ծաղրահեղական գրականություն է հայտնաբերվել: Նրանց բջջային հեռախոսներում պահվել են պայթուցիկ սարքերի պատրաստման սխեմաներ:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը շարունակվում է: