Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է առևտրատնտեսական էմբարգո սահմանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների դեմ, փոխանցում է RNS-ը:
«Մենք հանդես ենք գալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների դեմ առևտրատնտեսական էմբարգո սահմանելու օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածի համապատասխան»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Իսլամական պետության» «ֆինանսիստի» դեմ: