
Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը:
ArmLur.am-ի հետ զրույցում սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան 17:10 մինչև 18:30-ի սահմանները կրակահերթ է արձակել Բաղանիսի այգիների, միջպետական ճանապարների և տների ուղղությամբ:
Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ գնդակոծության հետևանքով վնասվել են երկու բնակելի տներ. «Հիմա ամեն ինչ հանգիստ է, ճանապարհները բաց է»: