Բաքվի դատարանում շարունակվում է ՌԴ քաղաքացի հայկական ծագում ունեցող Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը, փոխանցում է haqqin.az-ը:
Դատավարությունն անցել է փակ ռեժիմով: Դատախազը կարդացել է մեղադրական ակտը: Դրանից հետո հանդես է եկել Մարատ Ուելդանով-Գալուստյանը, ով չի ճանաչել իր մեղքը:
Նիստի ընթացքում հարցաքննվել է 5 վկա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործն ուղարկվել է Բաքվի դատարան:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է թմրանյութերի պահպանման և տարածման մեջ: