Դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները. Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիրքորոշման շուրջ հստակություն մտցնելով` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ դատախազության կողմից համապատասխան արձագանք չի եղել արդեն հայտնի խախտումների վերաբերյալ հաղորդումներին։ Նրա խոսքով, դա խոսում է հանցավոր անգործության մասին:

ՍԴ նախագահ  Գագիկ Հարությունյանն էլ ինչպես երեկ, մեկ անգամ ևս հիշեցրեց հարցը քաղաքական հայտարարության համար օգտագործելու անթույլատրելիության մասին։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանդես էր գալիս Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը: Բիշարյանի հարցին, թե ինչու է մեղադրում հանցավոր անգործության մեջ, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ դատախազությունը չպետք է գործի միայն իրենց դիմումների հիման վրա, և մամուլում հրապարակումներին պատշաճ արձագանք չտալը հանցավոր անգործություն է: Զուրաբյանի խոսքով` դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները և դրսևորում է հանցավոր անգործություն:




Լրահոս