
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատին է ներկայացրել նոր փաստաթուղթ, որը ճանաչում և դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից հայերի Ցեղասպանությունը, փոխանցում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA):
Բանաձևի համահեղինականերն են սենատորներ Թեդ Քրուզը (Տեխաս), Էդ Մարկին (Մասսաչուսեթս) և Թոմ Յուդալը (Նյու Մեխիկո):
Փաստաթղթում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը բնորոշվում է «Ցեղասպանություն» տերմինով:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և նախկին նախագահ Բարաք Օբաման, իր ելույթում չօգտագործեց ցեղասպանություն եզրույթը՝ այդ իրադարձություններն անվանելով «Մեծ եղեռն»: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի 45 նահանգ: