
Այսօր սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը Գումի շուկայում տեսանկարահանել է, որ «DAD» տեսակի խնձորի բաց վաճառքը շարունակվում է:
Մինչդեռ երեկ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացրեց, որ իրենց մասնագետների շրջայցի արդյունքում ադրբեջանական խնձորն ամբողջությամբ ոչնչացվել է:
Ի դեպ, Գումի շուկայում ադրբեջանական խնձորի մեկ կիլոգրամն արժե 1200 դրամ:
Փաստորեն, ՍԱՊԾ մասնագետները շրջայցեր չեն կատարել:
Posted by David Pipoyan on Mittwoch, 26. April 2017