
Թուրք զինծառայողները հայտարարել են, որ երկրի հարավում իրենց օբյեկտները գնդակոծվել են սիրիական տարածքից արձակված ականանետներից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Թուրքական կողմի տեղեկություններով՝ գնդակոծությունը տեղի է ունեցել սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել: