Աշխարհի առաջնությունում ևս կպայքարեմ մեդալների համար. Հարություն Մերդինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն կկատարեմ, որ կարողանամ պայքարել մեդալների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:

Մարմնամարզիկն ամփոփեց իր մրցելույթն աշխարհամասի առաջնությունում.

«Արեցի այն, ինչը միշտ անում եմ մարզումների ընթացքում: Կարեւորը գոհ ենք ե´ւ ես, ե´ւ մարզիչներս: Դա ինձ ոգեւորում է: Դաստակի վնասվածքս արդեն վերականգնվում է: Լրջորեն պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը:

Յուրաքանչյուր մրցման պետք է առանձնահատուկ պատրաստվել: Դժվար էր իհարկե: Բայց, եթե մտածեմ, որ օլիմպիական խաղերում եզրափակիչ չեմ մտնի կամ աշխարհի գավաթում կատարումս կձախողեմ, երեւի չկարողանամ մարզվել, կամ լավ արդյունքի հասնել: Ինձ համար շատ ուրախալի էր, որ այս Եվրոպայում տեղ զբաղեցրի լավագույն եռյակում: Հիմա ավելի վստահ եմ մասնակցելու առաջիկա մրցաշարերին»,- ասաց Մերդինյանը:

Հարությունը նշեց, որ մրցակցությունը բավականին բարդ էր, եւ բրիտանացի ուժեղ մարզիկների բացակայությունը չէր զգացվում:




Լրահոս