ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուսակցությունների ներսում ներքին «ռազբորկաները» շարունակվում են. Արման Սահակյանը և Տավրոս Գևորգյանն ամենավատ իրավիճակում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունների ներսում ներքին «ռազբորկաները» շարունակվում են: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունն իր օգտին գրանցած ՀՀԿ-ն սկսել է իր թեկնածուներից հաշիվ պահանջել, թե կուսակցության գանձարանից նրանց տրամադրած գումարները որտեղ են ծախսել:

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Արման Սահակյանը եւ Տավրոս Գեւորգյանը ամենավատ իրավիճակում են հայտնվել: Կուսակցությունը նրանցից պահանջում է պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ նրանց տրամադրված բավականին մեծ գումարները չեն ծառայել նպատակին, եւ նրանք այդ գումարներին համապատասխան ձայներ չեն ապահովել: Թե ինչով կավարտվեն գործընթացները, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս