Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. ճամբարափոխ եղած և պարտված Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 17/21 ընտրական տեղամասում գրանցված ընտրողների ուղղորդումների եւ այլ խախտումների մասով ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլեւ ընտրությունների արդյունքներն են անվավեր ճանաչվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ուղղորդողները եղել են նախկինում ԲՀԿ-ական, իսկ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները:

Մինչդեռ  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքելյանը շտապեց հերքել ուղղորդման փաստը. «Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել»: Նկատենք, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները պարտվեցին, մանդատ չստացան: Առաքելյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե ինքը շատ հարգում է ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ին` զայրանալով, թե. «Այլ հարց չտաք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս