
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետեւողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ եւ ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,– ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: