«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Բանն այն է, որ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը ցանակացել է մաքսանենգ ճանապարհով 15 միլիոն 625 հազար դրամ գումարը Հայաստանից դուրս հանել եւ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Խաչարյանը մոտ 30 հազար դոլարը 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ Սաիդ Շահաբիին է փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ: Սաիդ Շահաբին նշված փաթեթը եւ պարկը թաքցրել է իր բեռնատար ավտոմեքենայի վարորդի նստատեղի հետնամասում գտնվող հագուստի ե նույն հատվածում գտնվող մոխրագույն թղթապանակի մեջ: Սակայն նրանց ծրագիրը չի իրագործվել, քանի որ Մեղրիի մաքսակետում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները զննել են մեքենան եւ հայտնաբերել են 15 միլիոն 625 000 դրամ գումարը:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, եթե քաղաքացին 10 հազար դոլարից ավել, որը կազմում է 5 միլիոն դրամ, գումար է երկրից ցանկանում դուրս հանել, ապա այդ դեպքում նա պետք է հայտարարագիր ներկայացնի մաքսային մարմին, որ սահմանը հատելու ժամանակ խնդիրներ չառաջանան: Ասել է, թե ՀՀ օրենսդրությունը միչեւ 5 միլիոն դրամ երկրից դուրս հանելու դեպքում որեւէ արգելք կամ սահմանափակում չի դնում, իսկ ահա 10, 15 միլիոն դրամի դեպքում մաքսային մարմինը պահանջում է հայտարարագիր:
Այս արարքի համար ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Գեւորգ Խաչատրյանին եւ Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբին ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի (Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը), 34 հոդվածի (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) եւ 215.1 հոդվածի առաջին մասով (Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ):
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության հմնադիրը Վարդուհի Սարգսյանն է, ով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կինն է:
Նշենք, որ դատարանում Գեւորգ Խաչատրյանը եւ Սաիդ Շահաբիին հայտարարել են, որ իրենց մեղավոր են ճանաչում եւ խնդրել են դատական նիստ իրականացնել արագացված կարգով: Արդյունքում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանը մարտի 14-ին հրապարակել է այս գործով դատավճիռը եւ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ պատիժ սահմանել տուգանք՝ 2 միլիոն 200 հազար դրամի չափով, իսկ Իրանի քաղաքացու նկատմամբ տուգանք սահմանել 2 միլիոն դրամի չափով:
Քնար Մանուկյան