ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերացնել կառավարության ծրագրի շքեղ դրսևորումները. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն կարապետյանը կրկին սկսեց հանձնարարականներով: Նա նշեց, որ մայիսի 5-ին պետք է կառավարության ծրագիր դիտարկեն:

«Ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, հաշվետվությունները 6 ամսվա կատարված են, եթե կան թերացումներ, այն կարգավորենք »,- նշեց Կարապետյանը:

Նա հավելեց, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել. «Շքեղ դրսեւորումներ, չգիտեմ շքեղ բառը կարող է ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչեւ այդ մակարդակներ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով եւ այլն: Լա՞վ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս