Անտառների կառավարման մոդելը գնահատում եմ անբավարար. վարչապետը՝ նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատումներին, նշելով, որ վերջին ժամանակներս ավելի հաճախ են դրա շուրջ մտահոգություններ բարձրաձայնվում: Նա նշեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:
«Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար և այդ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառներում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման և վերականգնման դերը»,-հավելեց վարչապետը:

Նա Գյուղատնտեսության նախարարությանը նաև հանձնարարեց համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ՝ մշակել և ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի մասին պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի հասարակությանը:




Լրահոս