ՀՀԿ-ն այսօր Գործադիր մարմնի նիստ կգումարի. ինչ հարցեր կքննարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա իշխող ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը, որը հատկապես ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իր մեջ ինտրիգներ է պարունակում: Ի վերջո բոլորն են սպասում, որ այդ օրը քննարկումներից հետո միգուցե ստանան ամենակարևոր հարցի պատասխանները` վերջապես իմանալով` ով մանդատ կստանա, ով պաշտոն, իսկ ով էլ կմնա կոտրած տաշտակի առջև:

Սակայն ամեն անգամ էլ այդ նիստերն ավարտվում են շատերի համար հիասթափությամբ, քանի որ դեռևս միայն մեկ նիստից հետո բացվել են փակագծեր ու հայտարարվել, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը տեղափոխվում են գործադիր, ավելի կոնկրետ պաշտպանության նախարարություն:

Մյուսների ճակատագիրն այդպես էլ անհայտ է. թերևս այսօր տեղի ունենալիք նիստն էլ մանրամասներ չի բացահայտի. սովորության համաձայն իշխող ՀՀԿ-ն մինչև վերջ կպահի ինտրիգը, իսկ ՍԴ-ում վիճարկվող դիմումն էլ ժամանակ ձգելու լայն հնարավորություն է տալիս:




Լրահոս