Թուրքիան անդրադարձել է Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան վճռականորեն քննադատում է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Հայտարարության մեջ ասվոււմ է, որ Անկարան վճառականորեն քննադատում է և չի ընդունում Չեխիայի Հանրապետության պատագամավորների որոշումը:

Թուրքիան նաև մտահոգություն է հայտնում՝ կապված երկրի հայ համայնքին ուղղված՝ Չեխիայի նախագահ Միլոշի Զեմանի նամակի հետ:

«Նախագահ Զեմանը, մի կողմից, հայտարարում է քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունների օգտագործման անընդունելիությունը, մյուս կողմից՝ հերքում է՝ հանդես գալով 1915թ. իրադարձությունների գնահատականով»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:




Լրահոս