Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան:
2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի վրա։
Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստներից մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին Հայկական մամուլով։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։