
ԵՏՄ նորմատիվների և օրենսդրության ներդաշնակեցումը կտևի 2-3 տարի: Այս մասին«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Մնենիե» հեռուստածրագրի եթերում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, փոխանցում է Vesti.ru-ն:
«Մենք խնդիրներ ունենք ԵՏՄ նորմերի համակարգման հետ: Իրավակիրառող պրակտիկան պետք է միասնական լինի: Երկրների օրենքների հետ ԵՏՄ նորմերի ներդաշնակեցումը կտևի 2-3 տարի: Դա և՛ անասնաբուժական, և՛ բուսասանիտարական, և՛ մաքսային վերահսկողությունն է»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ կան մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պետք է մշակվեն:
Որպես օրինակ Տիգրան Սարգսյանը նշել է դաշնակցային համաձայնագրի համապատասխան ապրանքների տեղափոխման կանոնները:
«ԵՏՀ-ն ԵՏՄ երկրների միջև ապրանքների տեղափոխման վերլուծությունից հետո 60 խոչընդոտ է հայտնաբերել: Միության բոլոր երկրներն ընդունել են, որ կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն»,-ասել է Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: