Այսօր «Հրազդան» ՔԿՀ-ում մահացել է կալանքի տակ գտնվող Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը, որը առավել հայտնի է «Մեմիրի Ռաֆո» անունով:
ArmLur.am-ը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե ինչն է եղել կալանավորի մահվան պատճառը: Մեզ հայտնեցին, որ ՔԿՀ այցելած շտապօգնության աշխատակիցները կալանավորի մոտ արձանագրել են կենսաբանական մահ` հավելելով, որ, այնուամենայնիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչի հեևանքով է կալանորը մահացել:
Հավելենք, որ իմանանալով հոր մահվան մասին, որդին` Վահան Թադևոսյանը, ինքնասպանություն փորձ է կատարել: Այժմ նա հիվանդանոցում է:
Իսկ թե ինչու էր Ռաֆայել Թադևոսյանը հայտվել «Հրազդան» ՔԿՀ-ում, կարող եք ծանոթանալ այստեղ:
Թեմայի մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: