
Կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց նոր տեսչական մարմին ստեղծելու նախաձեռնության մասին:
«Երկու տեսչություններ, որոնք գործում էին բնապահպանության եւ էներգետիկայի նախարարությունների կազմում, միավորվելու են մեկ նոր՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչության մեջ։ Այս մարմինը կառավարվելու է երկու նախարարությունների կողմից ստեղծած խորհուրդը», – նշեց նա։
Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է կոլեկտիվ պատասխանատվությունը բերի կոլեկտիվ անպատասխանատվության, ինչին ի պատասխան Հարությունյանը նշեց. «Հանգիստ ենք, որ կոլեկտիվ ղեկավարվող մարմնի ղեկավարը ենթարկվելու է այդ խորհրդին, վարչապետին եւ կառավարությանը»։