
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել մայիսի վերջին Եվրոպայի երկրներից մեկում, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով երկու երկրների պետական կառույցների աղբյուրներին:
Մինչ այժմ հանդիպման հավանական վայրերից նշվել է Համբուրգում G20-ի գագաթաժողովը, որը կկայանա հուլիսին:
Այժմ կողմերը դիտարկում են վարկածը, ըստ որի Թրամփը ՝ գտնվելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և իտալական Տաորմինում G7-ի գագաթաժողովին, կարող է մեկնել երրորդ երկիր, որտեղ կմեկնի նաև Պուտինը:
Պարբերականի տեղեկություններով ՝ այդ վարկածը դիտարկվել է նաև փետրվարին:
WSJ-ի աղբյուրները մարտի սկզբին հերքել էին Պուտին-Թրամփ հանդիպման պատրաստությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ հանդիպումից դեռևս որևէ մանրամասն չկա: