ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշացնող են եղել. Վարդան Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնավաճառներում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ տնտեսվարող սուբյեկտ մինչև հիմա չի տուգանվել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մեր կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել: Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբերի ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում նախազգուշացումների արդյունքում, կարող եմ ասել, որ դրական միտում կա»,-նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս