
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն լրջորեն բարդացրեց Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները: Այս մասին Բունդեսթագում ելույթի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այդ իրադարձությունները, անկասկած, բարդացրեցին հարաբերությունները»,-ասել է Մերկելը՝ կոչ անելով Անկարային ականջ դնել միջազգային կազմակերպությունների քննադատություններին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը Եվրամիության կողմից արձագանք է պահանջում:
«ԵՄ-ի շրջանակներում մենք կքննարկենք, թե կոնկրետ ինչ պատասխան միջոցներ կկիրառվեն իրադարձությունների կոնկրետ զարգացումներին: Գերմանիայի կառավարությունը ձգտում է, որպեսզի միասնական լինի եվրոպական ինստիտուտների դիրքորոշումը»,-ընդգծել է Մերկելը: