
«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի ելույթը կուղեկցվի երկու աղջիկների պարով և երեք բեկ-վոկալիստների ձայնակցությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեցին Հայաստանը ներկայացնող Արծվիկն ու հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նրանք չցանկացան բեմադրության հետ կապված շատ փակագծեր բացել` միայն ասելով, որ բեմում ամեն ինչ կլինի մոդեռն և կլինեն նաև վարդագույն տարրեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակիցը հանդես կգա «Fly with me» երգով:
Մանրամասները` տեսանյութում: