Տավրոս Գևորգյանի գրասենյակը` քարոզարշավին գումար ծախսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր հրապարակել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունների ներսում ներքին «ռազբորկաները» շարունակվում են: Գրել էինք, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Արման Սահակյանը եւ Տավրոս Գեւորգյանը ամենավատ իրավիճակում են հայտնվել: Կուսակցությունը նրանցից պահանջում է պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ նրանց տրամադրված բավականին մեծ գումարները չեն ծառայել նպատակին, եւ նրանք այդ գումարներին համապատասխան ձայներ չեն ապահովել:

Սակայն ՀՀԿ-ական թեկնածու Տավրոս Գևորգյանի գրասենյակից ArmLur.am-ին պարզաբանեցին, թե քարոզարշավի ընթացքում որևէ գումար չի ծախսվել: Մեզ հետ զրույցում գրասենյակից վստահեցրին, թե տրված ձայներն ապահովվել են քարոզարշավի ընթացքում մարդկանց շփումներով:




Լրահոս