
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում տեղակայված «Հեզբոլլահ»-ի զինապահուստի ուղղությամբ, փոխանցում է Jerusalem Post-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ 5 ավիահարված է հասցվել այն բանից հետո, երբ օդանավակայանում վայրէջք է կատարել Իրանից մի քանի բեռնատար ինքնաթիռ:
Ավիահարվածի հասցման փաստը հաստատել է սիրիական պետական SANA գործակալությունը: Օդային հարվածներից հետո հրդեհ է բռնկվել:
Հրթիռային հարվածները խոցել են զինամթերքի պահուստն ու Դամասկոսի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմաօդային բազան:
Նշվում է, որ Իսրայելը հազվադեպ է հաստատում Սիրիայում ուղղությամբ հարվածներ հասցնելը: Նրանց թիրախը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, որը կարող է զենք կիրառել Իսրայելի դեմ: